Վերադարձի քաղաքականություն
ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ապրանքի վերադարձի կամ փոխանակման համար խնդրում ենք կապվել մեզ հետ այն ստանալու օրվանից 14 օրվա ընթացքում՝ instyleartstudio.am@gmail.com էլեկտրոնային հասցեով:
Վերադարձի կամ փոխանակման ենթակա ապրանքը պետք է լինի չօգտագործված, չվնասված և սկզբնական վիճակում:
Պետք է պահպանված լինեն ապրանքի տեսքը, սպառողական հատկությունները, փաթեթավորումը և պիտակները:
Կարող ենք խնդրել ներկայացնել նաև գնումը հաստատող տվյալները:
Օգտագործված կամ վնասված ապրանքները, ինչպես նաև այրված կամ բացված մոմերը վերադարձի ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հասել թերի կամ վնասված վիճակում:
Գնորդի հատուկ պահանջներով պատրաստված կամ հատուկ պատվերով ստեղծված ապրանքները վերադարձի կամ փոխանակման ենթական չեն, բացառությամբ արտադրական թերության կամ առաքման ընթացքում առաջացած վնասի դեպքերի:
Եթե ստացել եք սխալ, վնասված կամ թերի ապրանք, խնդրում ենք հնարավորինս շուտ կապ կապվել մեզ հետ և ուղարկել պատվերի տվյալներն ու ապրանքի լուսանկարները:
Դեպքը ուսումնասիրելուց հետո կառաջարկենք ապրանքի փոխարինում կամ գումարի վերադարձ:
Պատշաճ որակի ապրանքի վերադարձի առաքման ծախսերը կրում է գնորդը:
Եթե ապրանքը սխալ, վնասված կամ թերի է հասել, վերադարձի կամ փոխարինման ծախսերը կրրում է In Style Art Studio -ն:
Վերադարձվող ապրանքն առանց նախապես մեզ հետ կապվելու մի ուղարկեք:
Վերադարձի հասցեն և անհրաժեշտ ցուցումները կտրամադրենք էլեկտրոնային նամակով:
Ապրանքը ստանալուց և ստուգելուց հետո կտեղեկացնենք վերադարձի հաստատման կամ մերժման մասին:
Հաստատված գումարի վերադարձը կկատարվի օրենքով սահմանված ժամկետում՝ հնարավորության դեպքում օգտագործելով գնման ժամանակ կիրառված վճարման եղանակը:
Սույն քաղաքականությունը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սպառողներին վերապահված իրավունքները: