ՄԵՐ ՄԱՍԻՆ
In style art studio-ն հայկական դիզայներական բրենդ է, որի հիմնադիրն ու ձեռագործ ստեղծագործությունների հեղինակը Գոհար Շաքարյանն է:
Բրենդի առաքելությունն է ստեղծել ֆունկցիոնալ, սակայն միաժամանակ արտիստիկ ու ոճային դեկորատիվ լուծումներ, ինչպես նաև բնական հումքից պատրաստված անուշաբույր մոմեր, որոնք համադրում են գեղարվեստական մտածողությունն ու կիրառական արժեքը:
In style art studio-ն տարբերվում է իր ստեղծարար մոտեցմամբ, նրբաճաշակ ձեռագրով և յուրօրինակ դիզայնով՝ ձևավորելով ներդաշնակ, ջերմ ու ինքնատիպ միջավայր յուրաքանչյուր տարածքում: